Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ1/0472/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Հունան Խաչիկի Բարսեղյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Հունան Խաչիկի Բարսեղյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Աստղաձոր,47փ., տուն 15

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/0472/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հունան Խաչիկի Բարսեղյանի, Հերիքնազ Գարեգինի Թովմասյանի և Գևորգ Վանուշի Բարսեղյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատարանի 09.10.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 26.03.2018 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ 2019 թվականի ապրիլի 15-ին, ժամը 14:00-ին: Նշանակված նախնական դատական նիստը չի կայացել:
Սույն քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2019 թվականի օգոստոսի 08-ին, ժամը 15:20-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք.Գավառ:

Ի գիտություն

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374 264 24244

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`