Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/1452/02/11 քաղաքացիական գործով Ñայցվոր Թորոս Ղրխիկյանի վերաբերյալ դատական ծանուցագիրը

17.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԱԴԴ/1452/02/11
15 ապրիլի 2019թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ

Հայցվոր` Թորոս Ղրխիկյանին
/ ք.Երևան, Գ. Զոհրապի փող., տուն 22/

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԱԴԴ/1452/02/11 քաղաքացիական գործն ըստ հայցի Թորոս Ղրխիկյանի ընդդեմ Վիկտորիա Ղրխիկյանի` խնդրելով կողմերի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքից` հողամասից և բնակելի տնից առանձնացնելու բնեղենով հայցվորի 1/2-րդ բաժնեմասը, եթե բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է սեփականության մյուս մասնակցից պահանջել վճարելու Հայցվորի 1/2-րդ բաժնի արժեքը, իսկ դրանից հրաժարվելու դեպքում վճիռը կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին`ստացված գումարը հետագայում բաշխվելու ընդհանուր սեփականության մասնակիցների միջև`իրենց բաժիններն համաչափ:
Դուք որպես հայցվոր` տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2019թ. հունիսի 19-ին, ժամը՝ 11:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նստավայարը Քանաքեռ, /հասցե` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում, դահլիճ 12/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Անհրաժեշտ է ներկայացնել գրավոր ապացույցների բնօրինակները կամ պատշաճ վավերացված պատճենները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:


Դատավորի օգնական` Ռ. Ավագյան

Հասցե` ք. Երևան, µÇÉÇëÛ³Ý Ë×áõÕÇ 3/9

Հեռ..` +374 10-28-97-77

Էլ. փոստ`