Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/0848/02/11 քաղաքացիական գործով հայցվոր Սրբուհի Սերժիկի Երեմյանի վերաբերյալ դատական ծանուցագիրը

17.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԴ-9.1-
ԵԱԴԴ/0848/02/11
15 ապրիլի 2019թ.

Հայցվոր` Սրբուհի Սերժիկի Երեմյանին
/ք.Երևան,Սիլիկյան թաղ., 3 փող., տուն 23/

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԱԴԴ/0848/02/11 քաղաքացիական գործն ըստ հայցի Սրբուհի Սերժիկի Երեմյանի ընդդեմ Հակոբ Շաունիկի Ավետիսյանի, երրորդ անձ` Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանի թաղապետարանի հոգաբարձության և խնամակալության բաժին` հայրության ճանաչման և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին:
Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի համաձայն ճշտել է հայցի հիմքն ու առարկան, ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը և մինչև հաջորդ դատական նիստը ժամանակ է տրամադրել ապացույցներ ներկայացնելու համար:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:
Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթերով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դատարանի պահանջով:
Դուք պարտավոր եք ապացույցների առկայության դեպքում հաջորդ նախնական դատական նիստին ներկայացնել դրանց բնօրինակները կամ պատշաճ վավերացված պատճենները, ինչպես նաև հիմնավորել հայցադիմումում վկայակոչված փաստերը:
Միաժամանակ, Դուք` որպես հայցվոր, տեղեկացվում եք հաջորդ նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2019թ. մայիսի 24-ին, ժամը՝ 12:55-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նստավայարը Քանաքեռ, /հասցե` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում, դահլիճ 12/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ռ. ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +374 10-28-97-77

Էլ. փոստ`