Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՆԴ/4362/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԱՆԴ/4362/02/14


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական ծանուցագիր


Սերգեյ Ստեփանյանին
(ք. Երևան, Ավան 5 փողոց, 56//1 տուն)


Սույնով դուք տեղեկացվում եք, որ թիվ ԵԱՆԴ/4362/02/14 քաղաքացիական գործով, ըստ հայցի` Ալբերտ Ջալլադյանի իրավահաջորդ Նունիկ Ջալլադյանի ընդդեմ Մարուսյա Գումկցյանի, Նինա Ստեփանյանի, Սերգեյ Ստեփանյանի, Նաիրա Ստեփանյանի` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի բաժնեմասի առանձնացման պահանջի մասին, բողոքի քննությունը նշանակվել է 2019 թվականի մայիսի 08-ին ժամը 11:10-ին, որին Դուք ներկա գտնվելու իրավունք ունեք:
Ձեր բացակայությունն արգելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար: Այդուհանդերձ, ներկայանալու պարագայում դատական կազմի կողմից Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի և/կամ/ դրա պատասխանում նշված փաստարկների պարզաբանման կապակցությամբ անհրաժեշտություն ծագի: Դատարանին անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում դատական նիստի ժամանակ կողմին /վերջինիս ներկայացուցչին/ ձայն չի տրվի:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 21):




Դատավորի օգնական՝ Ա. Մուրադյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 /330/

Էլ. փոստ`