Թիվ ԼԴ/3692/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
19.04.2019
պատասխանող` Ալիկ Արմենի Եսայանին
հասցեն` Տավուշի մարզ, Կողբ, 36 փ., 16 տ.
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ի ընդդեմ Լևոն Հայկասունի Մադոյանի և Ալիկ Արմենի Եսայանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 07.05.2019 թվականին, ժամը 17:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Առդի` դատարանի 29.03.2019 թվականի որոշումը:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374 322 24032
Էլ. փոստ`