Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ/0202/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Հայկ Արամի Հովսեփյանին
---------------------------------------------
/հասցե՝ ք. Երևան, Կ.Ուլնեցու փող. 1 շենք, բն. 26/


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանողների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՏԴ/0202/02/17 քաղաքացիական գործով /ըստ հայցի Ռոզա Արզումանի Մեսրոպյանի ընդդեմ Հայկ Արամի Հովսեփյանի, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Տավուշի մարզի բաժնի, Իջևանի նոտարական տարածքի նոտար Անուշ Արտավազդի Ամիրխանյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Տավուշի տարածքային բաժնի, երրորդ անձ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության՝ գործարքն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք՝ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին/ 13.02.2019 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք. Երևան, Կ.Ուլնեցու փող. 1 շենք, բն. 26» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 /333/

Էլ. փոստ`