Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ24126/02/18 քաղաքացիական գործով դատական նիստի և փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ ծանուցում

23.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս, 99-րդ հոդվածի 3-րդ մաս,


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (0037410) 39-95-96 (ներքին՝ 209), www.court.am, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com


Գործ թիվ ԵԴ/24126/02/18
<<16>> ապրիլի 2019թ.

Լուսինե Պողոսյանին
/ՀՀ, Երևան, Թոթովենց փողոցի 6/1 թիվ 30/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/24126/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սեդա Ռևազյանի ընդդեմ Աշոտ Պողոսյանի, Փառանձեմ Պողոսյանի, Արմինե Պողոսյանի, Արփինե Պողոսյանի, Ալլա Նավասարդյանի՝ Երևան քաղաքի Նոր Նորքի Թոթովենց փողոցի 6/1 թիվ 30 բնակարանի Պատասխանողներին պատկանող բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Դատարանը, 16.04.2019 թվականին հետազոտելով հայցադիմումին կից ներկայացված 1993 թվականի բնակ. տարածության սեփականաշնորհման մասին դիմումի պատճենը, պարզել է, որ Երևան քաղաքի Նոր Նորքի Թոթովենց փողոցի 6/1 թիվ 30 հասցեում գտնվող գույքի նկատմամբ գրանցված է նաև Լուսինե Պողոսյանի, Մարինե Պողոսյանի, Լիլիթ Պողոսյանի սեփականության իրավունքը:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ Դատարանը դատական նիստով որոշել է գույքի մյուս սեփականատերերին, այդ թվում՝ Ձեզ, տեղեկացնել սույն գործով վեճի առարկայի նկատմամբ որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու իրավունքների և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
Նշված քաղաքացիական գործով դտական նիստը նշանակված է 2019 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 10:15-ին Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ սահմանված կարգով Դուք տեղեկացվում եք, դատավարական փաստաթղթերը դեպոնացված է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Ձեզ պարզաբավում է, որ կարող եք ծանոթանալ գործի նյութերին, ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը Դատարանի գրասենյակ նախապես ներկայացված դիմումի հիման վրա:

Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՝ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` +374 010-33-95-96 (ներքին՝ 209)

Էլ. փոստ`