Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ4/2535/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող – Արփինե Մանվելի Աբրահամյանին
/ք. Վարդենիս, Երիտասարդության 14/12/


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<ԷԿԼՕՖ>> ՈւՎԿ ՍՊ ընկերության հայցի ընդդեմ Արփինե Մանվելի Աբրահամյանի, Նվեր Հարութի Ավետիսյանի և Գագիկ Ռուբիկի Մկրտչյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՙ<<ԷԿԼՕՖ>> ՈւՎԿ ՍՊ ընկերության ներկայացուցիչ Էդգար Համբարձումյանը 2019 թվականի փետրվարի 07-ին դատարան է ներկայացրել կողմերի միջև 2019 թվականի փետրվարի 01-ին կնքված հաշտության համաձայնությունը և խնդրել է այն հաստատել վերջնական դատական ակտով:
Հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հիշյալ քաղաքացիական գործով դատական նիստ է նշանակված 2019 թվականի մայիսի 24-ին` ժամը 15:30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20700

Էլ. փոստ`