Թիվ ՎԴ/9172/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր
25.04.2019
Հայցվոր`«Տելեմաք Գազ» ՍՊ ընկերություն
ք. Երևան, Գ. Նժդեհի 48/2
Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես հայցվոր թիվ ՎԴ/9172/05/16 վարչական գործով ըստ հայցի «Տելեմաք Գազ» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` ՀՀ ՊԵԿ Իջևանի տարածքային հարկային տեսչության կողմից 31.10.2016թվականին կազմված թիվ 1003584 վարչական ակտի 1-ին կետը մասնակի` 2014 թվականի շահութահարկի մասով /2.896.644 ՀՀ դրամի չափով/ անվավեր ճանաչելու և վերացնելու պահանջի մասին:
Վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը հրավիրված է 16.05.2019թ., ժամը 12:00-ին:
Խնդրվում է ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը 16.05.2019թ., ժամը 12:00-ին հրավիրված նախնական դատական նիստին (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):
/Ներկայանալ լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթով:/
Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` +374 10 447121 /237/
Էլ. փոստ`