Թիվ ԳԴ/0123/02/17քաղաքացիական գործով պատասխանող Տաթևիկ Սամվելի Հովհաննիսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
02.05.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Տաթևիկ Սամվելի Հովհաննիսյանին
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք 1 զանգ., Ս.Սաֆարյան փ. 2/51
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0123/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Մանուկ Բախշիբեկի Պողոսյանի ընդդեմ Տաթևիկ Սամվելի Հովհաննիսյանի, երրորդ անձ՝ Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգեբարձության մարմին՝ երեխայի բնակության վայր սահմանելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ 2019 թվականի ապրիլի 16-ին, ժամը 16:30-ին նշանակված նախնական դատական նիստը չի կայացել:
Սույն քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2019 թվականի հուլիսի 19-ին, ժամը 12:00-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք.Գավառ:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374 264 24244
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`