Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/20733/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքա ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/20733/02/18
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
երրորդ անձ Նունե Մանուչարյան
/ք. Աբովյան, Բարեկամության 2/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Լյովա Հովհաննիսյանի ընդդեմ <<Հայագրոբանկ>> ԲԲ ընկերության լուծարային հանձնաժողովի նախագահ Աշոտ Ավագյանի, երրորդ անձինք <<Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա>> ԲԲ ընկերության, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության, Գագիկ Խաչիկյանի, Վանիկ Օհանյանի, Գոհար Խաչիկյանի, Գավառի նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանի ՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես երրորդ անձ:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականին մայիսի 20-ին, ժամը` 17:10-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Աջափնյակ նստավայրում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:

ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասի` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:

Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339596,112

Էլ. փոստ`