Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5657/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

10.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր` «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ
ք. Երևան, Դիմիտրովի 3 նրբ., 28

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես հայցվոր թիվ ՎԴ/5657/05/14 վարչական գործով ըստ հայցի «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձ` ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 09.09.2014 թվականի թիվ 15/1 որոշումը, ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության կողմից «Բիո ունիվերսալ» ՍՊԸ-ում կատարված ստուգումների արդյունքում 02.07.2014 թվականին կազմված թիվ 1004374 ակտը, ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչության պետի 14.07.2014 թվականի որոշումը, ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչության 22.07.2014 թվականի թիվ 027941 որոշումն անվավեր ճանաչելու և ՀՀ ՊԵԿ նախագահին՝ 19.04.2013 թվականի թիվ C 4322 և 26.04.2013 թվականի թիվ C 4654 մաքսային հայտարարագրերում ուղղում կատարելուն, այն է` »ներմուծող« դաշտում «Բիո ունիվերսալ» ՍՊԸ-ի փոխարեն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն նշելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 18.06.2019թ., ժամը 11:30-ին:

Խնդրվում է ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը 18.06.2019թ., ժամը 11:30-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):

/Ներկայանալ լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթով:/

Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`