Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ1/0771/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

16.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

պատասխանող Հրայր Սերյոժայի Հակոբյանին
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան,
Պիոներական փողոց, 5 շ., 18 բն.
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան,
Երիտասարդական փողոց, 14 շ., 60 բն.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Սույնով Դուք տեղեկացվում եք այն մասին, որ թիվ ԿԴ1/0771/02/18 քաղաքացիական գործով (նախագահող դատավոր Կ. Չիլինգարյան), ըստ հայցի Հայկ Սերյոժայի Հակոբյանի ընդդեմ Հրայր Սերյոժայի Հակոբյանի (ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի բաժանմունք)` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.01.2019թ. վճռի դեմ հայցվորիանունից բերված վերաքննիչ բողոքը քննվելու է 20.06.2019թ., ժամը 10:00-ին նշանակված դատական նիստում, որին ներկա գտնվելու իրավունք ունեք: Այդուհանդերձ, Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ դատարանն անհրաժեշտ համարի վերաքննիչ բողոքի և/կամ դրա պատասխանի փաստարկների շուրջ հարցեր տալ Ձեզ: Նման դեպքում Դուք տեղում կկանչվեք պատասխանելու դատարանի հարցերին, սակայն Ձեր բացակայությունն արաելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար, իսկ վերաքննիչ բողոքի և/կամ դրա պատասխանի փաստարկները դատարանի կողմից կմեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբª օրենքին և դատարանի համոզմունքին համապատասխան:
Դատարանին Ձեր ինքնությունը հաստատող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում Ձեզ ձայն չի տրվի որևէ պարագայում:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դահլիճ թիվ 17):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 /316/

Էլ. փոստ`