Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/3736/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

<<14>> մայիսի 2019թ.
Գործ թիվ ՇԴ/3736/02/18


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Պատասխանող՝ <<ԼՊԹ Կոմպրես>> ՍՊԸ-ին
(հասցե՝ ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ խճ., 1-ին թաղ.,
5ա շ., 26 բն.)


Տեղեկացվում եք այն մասին, որ ըստ հայցի <<Վեկտոր Ինվեսթմենթս>> ՍՊԸ-ն ընդդեմ <<ԼՊԹ Կոմպրես>> ՍՊԸ-ի, Մամիկոն Եղիշեյի Գրիգորյանի, Լիլիա Իլյիչի Հովսեփյանի, <<Սամթօմ>> ՍՊԸ-ի և Ռուբեն Արտաշեսի Մանուկյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին թիվ ՇԴ/3736/02/18 քաղաքացիական գործով 14.05.2019 թվականին, ժամը 12։00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է հունիսի 13-ին։
Դուք (Ձեր ներկայացուցիչը), որպես պաատասխանող, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով) 2019 թվականի հունիսի 13-ին հրավիրվում եք Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7)` նույն օրը ժամը 14:30-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար (դատական նիստերի դահլիճ թիվ 6):
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:




Դատավորի օգնական` Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +374 312 51025

Էլ. փոստ`