թիվ ԳԴ/1207/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
17.05.2019
Քաղաքացիական գործով պատասխանողներ
Արեգնազ Սարիբեկի Դադոյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության փ., 47 շ., բն. 38
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ/1207/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝<<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ) ընդդեմ Արեգնազ Սարիբեկի Դադոյանի և Լենա Խաչատուրի Հովսեփյանի՝ գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Արեգնազ Սարիբեկի Դադոյանին (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության փ., 47 շ., բն. 38), սակայն ծրարները վերադարձվել են դատարան <<Տեղափոխված>> նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ