Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0576/02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

17.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս:


Քաղաքացիական գործով պատասխանող
Մարի Սոսիկի Մուրադյանին (Վարդանյան)
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի , Անդրանիկի փ., 7 շենք, բն. 24


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ1/0576/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Սոսիկ Արտաշի Վարդանյանի ընդդեմ Համլետ Սոսիկի Վարդանյանի, Մայա Սոսիկի Նավասարդյանի (Վարդանյան), Մարի Սոսիկի Մուրադյանի (Վարդանյան), Վաղաշենի գյուղապետարանի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ տիրապետման եղանակով ժառանգության ընդունման իրավաբանական փաստը հաստատելու և որպես հետևանք իրավունքների գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Մարի Սոսիկի Մուրադյանին (Վարդանյան), (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի , Անդրանիկի փ., 7 շենք, բն. 24), սակայն ծրարները վերադարձվել են դատարան <<Տեղափոխված>> նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`