թիվ ԳԴ1/0321/02/18 Քաղաքացիական գործով պատասխանող Կարեն Գառնիկի Մխեյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:
21.05.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Կարեն Գառնիկի Մխեյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, գ. Ներքին Գետաշեն,
Դարեր թաղ., 5 փ., տուն 14
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ) ընդդեմ Կարեն Գառնիկի Մխեյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 09:35-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով `որպես հայցվոր:
Ի գիտություն
Նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ