Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ2/0403/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ դատական ծանուցագիր

21.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Ստեփանավանի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3 մաս

ԼԴ2/0403/02/19 N Ե __________
20 մայիսի 2019թ.

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանողներ՝ Արտավազդ Արարատի Տիտանյանին,
Արտաշես Արարատի Տիտանյանին,
Արա Արարատի Տիտանյանին,
Հակոբ Արարատի Տիտանյանին
Գայանե Լևոնի Տիտանյանին
հասցեն՝/ ՀՀ ԼՄ գ. Օձուն, փող. 5, 1 նրբ., 2 տուն /

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 11.04.2019 թվականին որոշմամբ վարույթ է ընդունվել ,,Յունիբանկ,, ԲԲԸ-ի հայցն ընդդեմ Արտավազդ Արարատի Տիտանյանի, Արարատ Արտավազդի Տիտանյանի, Արտյոմ Արարատի Տիտանյանի, Արտաշես Արարատի Տիտանյանի, Արա Արարատի Տիտանյանի, Հակոբ Արարատի Տիտանյանի և Գայանե Լևոնի Տիտանյանի՝ ՀՀ Լոռու մարզ, գ.Օձուն, 5 փողոց, 1 նրբանցք, 2 տան նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Արտավազդ Արարատի Տիտանյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ անպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Արտավազդ Արարատի Տիտանյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Արտավազդ Արարատի Տիտանյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Պատասխանողներ՝ Արտավազդ Արարատի Տիտանյանին, Արտաշես Արարատի Տիտանյանին, Արա Արարատի Տիտանյանին, Հակոբ Արարատի Տիտանյանին և Գայանե Լևոնի Տիտանյանին հասցեագրված փոստային ծրարները վերադարձվել են դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 11.04.2019 թվականի ,,Հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ,, որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` +374 (0256) 23166

Էլ. փոստ`