Թիվ ԵԴ/2352/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում:
21.05.2019
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Դատավորի նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com
Գործ թիվ ԵԴ/2352/02/19
<<15>> մայիսի 2019թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Հրաչյա Առնակի Գալստյանին
/ՀՀ, ք.Երևան, Զ.Քանաքեռցու շ 123.3, բն. 9/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի 15.02.2019 թվականի որոշմամբ <<Յուքոմ>> ՍՊ ընկերության ընդդեմ Հրաչյա Առնակի Գալստյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Միաժամանակ, Դատարանը 14.05.2019 թվականին որոշում է կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ վճիռը կհրապարակվի 16.07.2019 թվականին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումները, ծանուցագիրը:
Տեղեկացնում եմ, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Հարգանքով՝
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40
Հեռ..` (010) 33-95-96 (209)
Էլ. փոստ`