Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/0155/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Աշոտ Արզումանյանին
---------------------------------------------
/հասցե՝ ք. Վանաձոր, Ներսիսյան փակուղի 7 շենք, բն. 26/


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.04.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0155/02/16 քաղաքացիական գործով /ըստ հայցի Մարինե Աբրահամյանի ընդդեմ Անահիտ Մամուլյանի, Աշոտ Արզումանյանի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության՝ 20.11.2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի, հիփոթեքի պայմանագրի նկատմամբ՝ որպես շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին/ 14.12.2018 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք. Վանաձոր, Ներսիսյան փակուղի 7 շենք, բն. 26» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «քաղաքից բացակա» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):


Դատավորի օգնական Լուսինե Բաղդասարյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 /333/

Էլ. փոստ`