Թիվ ԼԴ/0091/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
23.05.2019
Պատասխանող՝ Հովհաննես Նորիկի Զադիկյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Վարդանանց 51շ., բն.44/
Դեռևս 2019թ. ապրիլի 11-ի դատարանի գրությամբ Ձեզ էր ուղարկվել ուղեկցական գրությունը և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը, սակայն Ձեզ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի <<Յունիբանկ>>ԲԲ ընկերության ընդդեմ Հովհաննես Նորիկի Զադիկյանի, Լյուբա Հարությունի Զադիկյանի և Նորիկ Զադիկյանի՝ բաժինը որոշելու, բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին հա. ԼԴ/0091/02/19 քաղաքացիական գործը:
Սույն քաղաքացիական գործով 2019թ. մայիսի 23-ին, ժամը 14:30-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019թ. հոկտեմբերի 09-ին, ժամը 11:30-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Կրկին ուղարկվում է ուղեկցական գրությունը և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը՝ 2 թերթից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374 322 23393
Էլ. փոստ`