Թիվ ԼԴ/0002/02/12 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
23.05.2019
պատասխանող` Էլմիրա Սաքանյանին
հասցեն` ք.Վանաձոր, Տարոն 4, ՄՄՇ 47, բն. 7
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Պողոս Առաքելի Թելֆեջյանի ընդդեմ Սաշա Սանդրոյի Սաքանյանի, Լուսինե Սաշայի Սաքանյանի, Մարինե Սաշայի Սաքանյանի, Էլմիրա Գևորգի Սաքանյանի, Լիլիթ Սաքանյանի` բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա աննպատակահարմարության դեպքում՝ նշված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, բռնագանձումը պատասխանողի բաժնեմասի վրա տարածելու, մնացած գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` դրանց բաժիններին համաչափ, բաշխելու պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 20.08.2019 թվականին, ժամը 10:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 1498 հոդվածի կարգով, նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`