Թիվ ԼԴ/0365/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
23.05.2019
պատասխանող` Հայկ Բուռնուչյանին
հասցեն` ք. Երևան, Կենտրոն, Զավարյան 2/66
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Աիդա Սերյոժայի Գևորգյանի ընդդեմ Սվետլանա Քաջանի Ղազարովայի, Հայկ Հրաչիկի Բուռնուչյանի, երրորդ անձ` Արամ Սերգեյի Ղազարովի` անձին գույքի 1/4 բաժնի նկատմամբ համասեփականության իրավունքը ճանաչելու, ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու անհնարինության դեպքում` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, պարտապանին հասանելիք բաժնեմասի գումարի հաշվին հայցվորի պարտքը բավարարելու պահանջների մասին:
Սույն գործով դատաքննությունը նշանակվել է 27.08.2019 թվականին, ժամը 11:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ապահովել Ձեր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118 հոդվածի կարգով, գործի քննությունը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`