Թիվ ԼԴ/3584/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
24.05.2019
Պատասխանող՝ Գուրգեն Արմենի Շահբազյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Զաքարյան 14 շ., բն.18/
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի <<Յունիբանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Արմինե Հենրիկի Շահբազյանի, Նելլի Գուրգենի Գևորկովայի, Հենրիկ Արմենի Շահբազյանի, Դավիթ Վահրամի Օհանյանի, Արմեն Հենրիկի Շահբազյանի, Ռիտա Նիկոլայի Սիմոնյանի, Անդրանիկ Վահրամի Օհանյանի, Գուրգեն Արմենի Շահբազյանի և Արեն Հենրիկի Շահբազյանի՝ բաժինը որոշելու, բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին թիվ ԼԴ/3584/02/18 քաղաքացիական գործը:
Սույն քաղաքացիական գործով 2019թ. հունիսի 11-ին, ժամը 16:30-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 10:00-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374 322 23393
Էլ. փոստ`