Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0186/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Գարիկ Հրաչյայի Դավթյանին
/ՀՀ, ք.Վանաձոր, Նիզամու 70/

Դեռևս 2019թ. ապրիլի 15-ի դատարանի գրությամբ Ձեզ էր ուղարկվել ուղեկցական գրությունը և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը, սակայն Ձեզ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Մանե Հայկի Ավետիքյանի ընդդեմ Գարիկ Հրաչյայի Դավթյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին հա. ԼԴ/0186/02/19 քաղաքացիական գործը:

Սույն քաղաքացիական գործով 2019թ. մայիսի 23-ին, ժամը 15:20-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019թ. հուլիսի 25-ին, ժամը 15:00-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374322 2-33-93

Էլ. փոստ`