Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ3/0195/03/16 քաղաքացիական գործովդատական ծանուցագիր

27.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Գործ թիվ ԿԴ/0195/03/16
ԴԴ23
,,____,,_________2019թ.
Պատասխանող` Անի Սարգսյանին
Հասցե` ՀՀ , Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, 4 հանրակացարան, 80/81 բնակարան

2019թվականի փետրվարի 22-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ստացվել թիվ ԿԴ1/0195/03/16 գործով ըստ դիմումի «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Անի Սարգսյանի՝ վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու, վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու մասին:
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 24 հոդվածի համաձայն` քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարման թերթի կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել: Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
Նշված օրենքով սահմանված կարգով տեղեկացվում եք, որ դիմումը կքննարկվի 2019 թվականաի հունիսի 19-ին, ժամը 10:30-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Աբովյան, Կոտայքի փողոց, 8) նշանակված դատական նիստի ընթացքում (դատական նիստերի դահլիճ 2):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննարկման համար:

Հասցե` Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Կոտայքի 8

Հեռ..` /0222/ 2-13-39

Էլ. փոստ`