Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/0569/02/14 քաղաքացիական գործով Պատասխանող` Գայանե Գյուզալյանին

27.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԿԴ/0569/02/14 քաղաքացիական գործով
Պատասխանող` Գայանե Գյուզալյանին
/ ք. Երևան, Սարյան փող., 31 շենք, 58 բն. /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/0569/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի <Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲ ընկերության /ներկայումս «Արդշինբանկ» ՓԲԸ/ հայցն ընդդեմ Արտակ Գաբրիելյանի, Գայանե Գյուզալյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին և Գայանե Գյուզալյանի հակընդդեմ հայցն ընդդեմ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲ ընկերության /ներկայումս «Արդշինբանկ» ՓԲԸ/, երրորդ անձ` Արտակ Գաբրիելյան` բնակարանի նկատմամբ տարածված բռնագանձումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:


Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով հերթական նախնական դատական նիստը նշանակված է 26.06.2019 թվականին, ժամը 15:45-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` (0037410) 57-67-84

Էլ. փոստ`