Թիվ ԵԴ/29712/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
28.05.2019
Թիվ ԵԴ/29712/02/18 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
Հասմիկ Եղրազարի Հովհաննիսյանին
/հասցեն` ք. Երևան, Հովհ. Հովհաննիսյան փողոց 24/2 շենք, բնակարան 32/
Դատարանի 10.01.2019թ-ի որոշմամբ վարույթ է ընդունվել <<ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցի ընդդեմ Հասմիկ Եղրազարի Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Որպես պատասխանող Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
Դատարանը 22.05.2019թ-ին որոշում է կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին և նույն որոշմամբ վճռի հրապարակման օր է նշանակել 2019 թվականի հունիսի 24-ին, ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, հասցեն` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10:
Տեղեկացնում ենք, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.Աբովյան
Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 24-01-61
Էլ. փոստ`