Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/3392/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
 ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Անկախության հրապարակ 7 (0312) 5-01-83

Գործ- ՇԴ/3392/02/18
29 մայիսի 2019 թ.
Խաչատուր Սամվելի Կարակաշյանին
/ ք. Գյումրի Մ.Խորենացի 40շ., բն. 3/

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/3392/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Ռազմիկի Կարապետյանի ընդդեմ Անահիտ Խոսրովի Կարագաշյանի, Խաչատուր Սամվելի Կարակաշյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին: Վերոհիշյալ գործով Դուք հանդիսանում եք պատասխանող կողմ:
2018թ. հոկտեմբերի 27-ին Դատարանի կողմից Ձեզ է ուղարկվել նշված քաղաքացիական գործով՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ գործին մասնակցող անձանց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը պարզաբանող ուղեկցական գրությամբ, սակայն ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են Դատարան՝ <<բացակա>> նշումով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

Առդիր հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման օրինակը՝ 1 թերթ

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Դատավորի օգնական` Վ. Ավետյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղ.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +374 95109900

Էլ. փոստ`