Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ1/0236/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Ռևեկա Սագիրիդուիին
(Reveka Sagiridu Theofilou 1 Alexandroupoli 68 100 Evros Greece)

Քաղաքացիական գործի համարը`ԼԴ1/0236/02/18
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Ռևեկա Սագիրիդուի ընդդեմ Շուշիկ Եղիազարյանի, Ռազմիկ Եղիազարյանի և Գագիկ Պետրոսյանի` գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, և ըստ Ռազմիկ Եղիազարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ռևեկա Սագիրիդուի՝ 1996 թվականին Ռազմիկ Եղիազարյանի և Սպիրիդոն Սագիրովի միջև կնքված անշարժ գույքի գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, (հիմք` 17.04.2019 թվականի որոշումը):

Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:


Դատավորի օգնական` Թամարա Ղուկասյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 347

Էլ. փոստ`