Թիվ ՎԴ/4591/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր
30.05.2019
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/4591/05/18 վարչական գործով
Ելից N- ԴԴ9- ---------
29.05.2019թ.
Լուսինե Հակոբյան
/ ք. Երևան, Ռիգայի փողոց 126/4 շենք, բն. 51/
Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Աստղիկ Հովիկյանի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ «Արդշինբանկ» ՓԲԸ, «Նոր Շենք» բնակարանաշինարարական ոչ առևտրային կոոպերատիվ, Լուսինե Հակոբյան, Կարեն Անանյան, Աղաբեկ Ադամյան՝ Երևանի Ռիգայի փողոցի 126/4 շենքի 20 բնակարան հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ 04.02.2008թ. հ 34/08, 30.04.2008թ. հ 217/08, 20.08.2008թ. հ 367/08, 14.05.2009թ. հ 21/9, 15.10.2009թ. հ 58/09, 25.12.2009թ. 74/09, 29.06.2010թ հ 65/10 գրավի և հաջորդող գրավի պայմանագրերի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի հիման վրա կատարված «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2019 թվականի հուլիսի 04-ին ժամը 11.30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ N 4։ /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։
ԴԱՏԱՎՈՐ ԱԼ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՆՆԱ ՓԱՆՈՍՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` +374 10 447121 /268/
Էլ. փոստ`