Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ2/0288/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

30.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0288/05/18 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2019թ.

Հասցեատեր՝ Լևոն Պետրոսյան
Հասցե՝ քաղաք Աբովյան, 2-րդ մ/շ, շենք 26, բնակարան 8

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան (Սևանի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Մարտիկ Գուլինյանի և Սուսաննա Մանուկյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Լևոն Համլետի Պետրոսյան՝ հայցվորներ Մարտիկ Գուլինյանին և Սուսաննա Մանուկյանին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի Կենտրոնական խճուղի 13 տնից վտարելու գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Սույն գործի դատաքննությունը տեղի կունենա 2019 թվականի հունիսի 20-ին, ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում (Սևանի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:

(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:


Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ. Համբարձումյան

ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մաս
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված
Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +37426120149

Էլ. փոստ`