թիվ ԵԴ/26246/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
30.05.2019
Գործ թիվ ԵԴ/26246/02/18
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող` Արթուր Միքայելյան
/ք.Երևան, Վարդաշեն, Գ․ մահարի փող․, 34 տ․/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գառնիկ Կոբալյանի ընդդեմ Արթուր Միքայելյանի, Կարինե Եղիազարյանի, Արտակ Գալստյանի և Արմեն Խաչատրյանի ` շինծու գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականին հուլիսի 15-ին, ժամը` 15:10-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Աջափնյակ նստավայրում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2019թ. որոշումը` հայցադիմումը մերժված մասով վարույթ ընդունելու մասին:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան
Հասցե` ք․Երևան,Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 339596,112
Էլ. փոստ`