Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/2989/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող Անահիտ Օնիկի Մնացականյանին
(ՀՀ քաղաք Երևան Ամիրյան փողոց 4/4 շենք բնակարան 33)
ՀՀ քաղաք Երևան Քոչարի 13 բնակարան 103)

Ըստ Հապետ Էդիկի Խաչատրյանի հայցի ընդդեմ «Իմպերիում Պլազա» փակ բաժնետիրական ընկերության, «Պլազա Սիստեմս» փակ բաժնետիրական ընկերության, Անահիտ Օնիկի Մնացականյանի և Ալեքս Մելիքի Գասպարյանի՝ «Ճանաչել Հայցվոր Հապետ Խաչատրյանի սեփականության իրավունքի խախտումը քաղաք Երևան Ամիրյան 4/4 հասցեներում գտնվող 10 տարածք հասցեի նկատմամբ` տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքների մասով` քաղաք Երևան Ամիրյան փողոցից այնուհետև քաղաք Երևան Ամիրյան 4/2 հասցեով դեպի քաղաք Երևան Ամիրյան 4/4 հասցեում գտնվող 10 հասցեի տարածքի սկսած սեփականության իրավունքի պետական գրանցման պահից, ճանաչել Պատասխանողների պարտականությունը վերացնելու Հայցվորի իրավունքների խախտումը և ապահովելու քաղաք Երևան Ամիրյան փողոցից մուտք քաղաք Երևան Ամիրյան 4/2 հասցեով դեպի Հայցվորի քաղաք Երևան Ամիրյան 4/4 հասցեում գտնվող 10 տարածք» պահանջների մասին դատական նիստը չի կայացել` ՀՀ դատավորների արտահերթ ժողով հրավիրված լինելու պատճառով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հուլիսի 09-ին, ժամը 16:45-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Է.ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացու փողոց 162ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`