Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0304/02/19 քաղաքացիական գործով դեպոնացման մասին ծանուցում

31.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Պատասխանող՝ Անահիտ Արշակի Բաբայանին
/Լոռու մարզ, ք.Վանաձոր, Էլեկտրոֆիկացիայի փ., շ. 12, բն. 14/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի <<Ֆինքա>> ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Էմմա Եղիշի Առաքելյանի և Անահիտ Արշակի Բաբայանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԼԴ/0304/02/19 քաղաքացիական գործը:

2019թ. մարտի 14-ին դատարանի կողմից Ձեզ է ուղարկվել նշված քաղաքացիական գործով՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ գործին մասնակցող անձանց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը պարզաբանող ուղեկցական գրությամբ, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները, սակայն ուղարկված դատավարական փաստաթղթերի հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրրը) դատարան չի ստացվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374322 2-33-93

Էլ. փոստ`