Թիվ ԵՇԴ/1079/02/16 քաղաքացիական գործով Երրորդ անձ՝ Լուսինե Հակոբյանին
31.05.2019
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԵՇԴ/1079/02/16 քաղաքացիական գործով
Երրորդ անձ՝ Լուսինե Հակոբյանին
/ ք. Երևան, Ն. Շենգավիթ 9 փող., 1/1 շ., բն. 34 /
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում ԵՇԴ/1079/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության ընդդեմ Ա / Ձ Սպարտակ Հակոբյանի, երրորդ անձինք՝ Հարություն Հակոբյան, Սեդա Սարգսյան, Գայանե Հակոբյան, Ասատուր Հակոբյան և Լուսինե Հակոբյան՝ ընդհանուր գույքում բաժնեմասն առանձնացնելու և բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով հերթական նախնական դատական նիստը նշանակված է 10.07.2019 թվականին, ժամը 11:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:
Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանող ֆիզիկական անձի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է նույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո: Իսկ նշված նորմի համաձայն՝ հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
Հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա
Հեռ..` (0037410) 57-67-84
Էլ. փոստ`