Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/1211/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Հայցվոր` <<Յուքոմ>> ՍՊԸ-ին
Հասցեն` ՀՀ., ք. Երևան, Թումանյան 23

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` ԱՐԱԴ/1211/02/19 քաղաքացիական գործով կայացված որոշման համաձայն` <<Յուքոմ>> ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Արշավիր Խուբլարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցումը: Նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղ.դատ. օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ձեզ պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթեր, այդ թվում` վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցագիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի համաձայն`
2. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

Դատավորի օգնական ` Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ,ք.Աշտարակ,Էջմիածնի խճ.65

Հեռ..` +374 232 332 14

Էլ. փոստ`