Թիվ ԳԴ/0125/02/19 քաղաքացիական գործով որպես երրորդ անձ Դշխուհի Օհանյանի դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ դատական ծանուցագիր
03.06.2019
Երրորդ անձ - Դշխուհի Օհանյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս, Գր. Լուսավորչի փող., 1 նրբ., տուն 24/
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՙԱյԴի Բանկ՚ ՓԲ ընկերություն ընդդեմ Սևակ Գուրգենի Օհանյանի, երրորդ անձ՝ Վարդանուշ Հարությունի Օհանյան և Դշխուհի Օհանյան` ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով՝ բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Հայտնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում /հասցե՝ ք. Սևան, Աբովյան 6/1/
Թիվ ԳԴ/0125/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` (0261) 2-02-33
Էլ. փոստ`