Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ 0533/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետ


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/0533/02/18
<<04>> հունիսի 2019թ.
Քաղաքացիական գործով երրորդ անձ`
Ռուզաննա Սերգեյի Ադամյանին
/ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 17/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Հովհաննեսի Գասպարյանի ընդդեմ Մարիամ Արամի Միրզաբեկյանի, երրորդ անձինք` Ռուզաննա Սերգեյի Ադամյանի, Ռուզաննա Ադամյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Էլոյանի՝ 04.11.2015 թվականին կնքված նվիրատվության պայմանագրի նկատմամբ որպես առոչինչ գործարք անվավերության հետևանքներ կիրառելու, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հուլիսի <<17>>-ին, ժամը՝ <<12:00>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ.40

Հեռ..` +374 10 33 95 96 /ներքին 209/

Էլ. փոստ`