Թիվ ԵԴ/29480/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Վարդան Մհերի Սարգսյանի վերաբերյալ դատական ծանուցագիրը
04.06.2019
ԴԴ-9.1-
ԵԴ/29480/02/18
05 հունիսի 2019թ.
Պատասխանող`Վարդան Մհերի Սարգսյանին
/ք.Երևան, Քանաքեռի շրջ. թունել 103/
Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/29480/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի ընդդեմ Վարդան Մհերի Սարգսյանի` գումարի բռնագանձան պահանջի մասին:
Պատասխանող Վարդան Մհերի Սարգսյանին` ք.Երևան, Քանաքեռ շրջ. թունել տուն 103 հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը հետ են վերադարձվել Դատարան:
ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ստացված տեղեկանքի համաձայն պատասխանող Վարդան Մհերի Սարգսյանի ` հաշվառման հասցեն է ` ք.Երևան, Քանաքեռ շրջ. թունել տուն 103:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը Դատարանը Ձեզ ծանուցում է, որ 03.06.2019թ. կայացվել է որոշում քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, և վճռի հրապարակման օր է նշանակվել 2019թ. հուլիսի 17-ին:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ռ. ԱՎԱԳՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9
Հեռ..` +374 10-28-97-77
Էլ. փոստ`