Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/1509/02/13 քաղ. գործով դատական ծանուցում

05.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս





Գործ թիվ ՇԴ/1509/02/13


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ի Մ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԿՍԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


<<25>> ապրիլի 2019թ. ք. Մարալիկ

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Լ. Հովհաննիսյանս, ծանոթանալով ըստ հայցի՝ <<Պինգվին>> ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝ 05521788, պետական գրանցման վկայական թիվ` 03 Ա 077629, գտնվելու վայրի հասցեն` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շահումյան 188, այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հրպ. 1, այսուհետ նաև՝ Պատասխանող), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Արեգնազան Ավետիսյանի, Գևորգ Գևորգյանի, Գոհար Էլոյանի, Սուսաննա Մխիթարյանի, Վալերիկ Մխիթարյանի, Մանիշակ Արզումանյանի, Սուսաննա Կուրղինյանի, Զինա Մանուկյանի, Ալինա Խաչատրյանի, Հայկանուշ Քոչարյանի, Հայկ Հեգնոյանի, Համբարձում Զաքարյանի, Լենա Մեջլիկյանի, Մարիամ Հարությունյանի, Արմինե Հովակիմյանի, Անահիտ Սաֆարյանի, Արթուր Մարգարյանի, Արմինե Հովհաննիսյանի, Ժաննա Գևորգյանի, Գոհար Մխիթարյանի, Աստղիկ Ջամբազյանի՝ պայմանագրով ձեռք բերած տիրապետման իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին թիվ ՇԴ/1509/02/13 քաղաքացիական գործին,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
03.12.2013 թվականին դիմելով Դատարան՝ Հայցվորը պահանջել է Գյումրու քաղաքապետարանի ապօրինի տիրապետությունից հայցվոր ընկերության տիրապետմանը վերադարձնել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գյումրու տարածքային ստորաբաժանումում «Պինգվին» ՍՊԸ-ի անվամբ Շահումյան փողոցին հարող տարածքից վարձակալության իրավունքով 08.08.2003թ. գրանցված /վկայական 0035906/ 1266քմ մակերեսով հողամասը և նշված պայմանագրով հատկացված հողատարածքի օգտագործման խոչընդոտները վերացնել՝ այդ տարածքից Գյումրու քաղաքապետարանի կողմից ապօրինի որոշմամբ տրամադրված և փաստացի տեղադրված տաղավարները հեռացնելու եղանակով:
Դատարանի (դատավոր՝ Մ.Գևորգյան) 05.12.2013 թվականի որոշմամբ վերը նշված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
07.03.2014 թվականի որոշմամբ սույն գործով որպես ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ են ներգրավվել Արեգնազան Ավետիսյանը, Գևորգ Գևորգյանը, Գոհար Էլոյանը, Սուսաննա Մխիթարյանը, Վալերիկ Մխիթարյանը, Մանիշակ Արզումանյանը, Սուսաննա Կուրղինյանը, Զինա Մանուկյանը, Ալինա Խաչատրյանը, Հայկանուշ Քոչարյանը, Հայկ Հեգնոյանը, Համբարձում Զաքարյանը:
Դատարանի (դատավոր՝ Մ.Գևորգյան) 08.07.2014 թվականի որոշմամբ նշանակվել է փորձաքննություն և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
<<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ից 27.01.2016 թվականին ստացվել է թիվ 14-0388Դ եզրակացությունը և Դատարանի (դատավոր՝ Մ.Գևորգյան) 02.02.2016 թվականի որոշմամբքաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
Դատարանի (դատավոր՝ Մ.Գևորգյան) 15.03.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Նշված վճռի դեմ Պատասխանողի և երրորդ անձանց կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2016 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 15.03.2016 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2016 թվականի որոշման դեմ Հայցվորի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք և ՀՀ Վճռաբեկ դատարանի 19.10.2016 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:
Նշված քաղաքացիական գործը 10.11.2016 թվականին մակագրվել է դատավոր Հ. Միքայելյանին և Դատարանի (դատավոր՝ Հ. Միքայելյան) 11.11.2016 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, իսկ 18.11.2016 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև ՀՀ վճռաբեկ դատարանում գործի քննության ավարտը:
Դատարանի (դատավոր՝ Հ. Միքայելյան) 27.03.2017 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
Դատարանի (դատավոր՝ Հ. Միքայելյան) 01.12.2017 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական կրկնակի փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է՝ մինչև փորձագետի եզրակացությունը դատարան ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդի 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-55-Ո-163 որոշմամբ 2018 թվականի դեկտեմբերի 13-ից դադարեցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկանուշ Գաբրիելի Միքայելյանի լիազորությունները:
Նշված քաղաքացիական գործը 17.12.2018 թվականին մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հանձնվել է դատավորին 21.12.2018 թվականին:
Դատարանի 28.12.2018 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և թողնվել է կասեցված:
<<ՀՀ փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից 22.04.2019 թվականին Դատարանին է ներկայացվել թիվ 98231707 փորձագիտական եզրակացությունը:
Վերը նշվածից ելնելով՝ Դատարանը գտնում է, որ նշված հանգամանքներում գործի վարույթի վերսկսումը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ գործը կասեցված թողնելու անհրաժեշտությունը բացակայում է, հետևապես՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի և վերը նշված նորմերի կիրառմամբ, ելնելով գործը ողջամիտ ժամկետում քննելու և արդարադատությունն արդյունավետ իրականացվելու կարևորագույն սկզբունքներից՝ Դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը պետք է վերսկսել:
Քանի որ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1111-րդ հոդվածով սահմանված կարգով ընդհանուր իրավասության դատարանը գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է նշված օրենսգրքի 22.2-րդ գլխի` գործը դատաքննությանը նախապատրաստելու կանոնները, ուստի գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով գործով անհրաժեշտ է նշանակել նախապատրաստական դատական նիստ` ձեռնամուխ լինելով գործը դատաքննության նախապատրաստելուն:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետով, 1111-րդ հոդվածով, 144-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով, 1441-րդ հոդվածի 2-րդ կետով, 145 հոդվածով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Թիվ ՇԴ/1509/02/13 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի հունիսի 05-ին, ժամը <<14:00>>-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
2.Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ` Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ





Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`