Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/3343/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Գրիգոր Խուդոյանին
---------------------------------------------
(«ՀՀ, ք. Երևան, Արարատյան զնգ. 1-ին թաղ., 2-րդ շ., բն. 27)




ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)` 20.05.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵՄԴ/3343/02/17 քաղաքացիական գործով ««Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Գրիգոր Խուդոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին», Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.05.2018 թվականի վճռի դեմ երրորդի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանին հայտնի՝ Գրիգոր Խուդոյանին ««ՀՀ, ք. Երևան, Արարատյան զնգ. 1-ին թաղ., 2-րդ շ., բն. 27» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են Վերաքննիչ դատարան ծրարի վրա՝ «Չպահանջված » նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է Վերաքննիչ դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (346):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Թ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 347

Էլ. փոստ`