Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/0462/04/16 սնանկության գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

05.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Սնանկության գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում


«ԲՈՒՌ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
(ք. Երևան, Չարենցի 40 շ., բն. 21)



Թիվ ԵԿԴ/0462/04/16 սնանկության գործով ըստ դիմումի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի` «ԲՈՒՌ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, պարտատեր ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Ն. Կարապետյան/ 10.05.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերաքննիչի վարույթի բոլոր դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Դատավորի օգնական Գոհար Գրիգորյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374448408-311

Էլ. փոստ`