Թիվ ԳԴ/0428/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Խաչատուր Ռաֆիկի Մուքայելյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
05.06.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Խաչատուր Ռաֆիկի Մուքայելյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Հացառատ թաղամաս
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ/0428/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Խաչատուր Ռաֆիկի Մուքայելյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Խաչատուր Ռաֆիկի Մուքայելյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Հացառատ թաղամաս), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «Տեղափոխված» նշումով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0428/02/18 քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակված է 2019 թվականի հոկտեմբերի 04-ին, ժամը՝ 12:30-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով), հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374 264 2-42-44
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`