Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ/0147/02/12 քաղաքացիական գործով երրորդ անձ Կարեն Ղազարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

05.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7- մաս

Քաղաքացիական գործով երրորդ անձ
Կարեն Ղազարյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Պռոշյան 6/24

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0147/02/12 քաղաքացիական գործն հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Կառլեն Ղազարյանի, երրորդ անձ՝ Զոհրիկ Ղազարյան, Ռուզաննա Ղազարյան, Կարեն Ղազարյան, Արմեն Ղազարյան, Արման Ղազարյան՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
03.05.2019 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (քաղաք Գավառի նստավայր) գրասենյակ է մուտքագրվել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության գրավոր միջնորդությունը, որով խնդրել է հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճել:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (1998 թվականի հունիսի 17-ի) 32-րդ հոդվածը, հայցվորի ներկայացված պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը, թիվ ԳԴ/0147/02/12 քաղաքացիական գործով 2019 թվականի հուլիսի 11-ին` ժամը 09:40-ին հրավիրվել է դատական նիստ:
Դուք, որպես երրորդ անձ (Ձեր ներկայացուցիչը), անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով 2019 թվականի հուլիսի 11-ին հրավիրվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)` նույն օրը ժամը 09:40-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար:

Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374-264-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`