Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ/0971/02/17 քաղաքացիական գործով պատասխանող Գոհար Վոլոդյայի Կարապետյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

06.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7- մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Գոհար Վոլոդյայի Կարապետյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության փ., 27 շ., բն. 1

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0971/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Կարինե Բրսիկյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանի ընդդեմ Անահիտ Հայրապետի Բրսիկյանի, Գոհար Վոլոդյայի Կարապետյանի՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Գոհար Վոլոդյայի Կարապետյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության փ., 27 շ., բն. 1), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «Տեղափոխված» նշումով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0971/02/17քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2019 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 10:00-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք նաև, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք.Գավառ:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374 264 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`