Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ/0438/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Համեստ Ջանիկի Մանուկյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

06.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7- մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Համեստ Ջանիկի Մանուկյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Կարեյան փ., 2-րդ նրբ., տուն 2

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0438/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արուսյակ Հայկազի Հովհաննիսյանի, Անահիտ Կոլյայի Մկրտչյանի, Նարինե Անդրանիկի Աղջակզյանի, Համեստ Ջանիկի Մանուկյանի, Վարդուհի Ռուբիկի Հակոբյանի, Ռուբիկ Հակոբի Հակոբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Համեստ Ջանիկի Մանուկյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Կարեյան փ., 2-րդ նրբ., տուն 2), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «Տեղափոխված» նշումով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0438/02/18քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2019 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 15:15-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք նաև, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք.Գավառ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374-264-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`