Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ/0342/02/18 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

06.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Էրիկ Գասպարյանին
(ք.Կապան, Բաղաբուրջ թաղ. տուն 48)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.05.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող Էրիկ Գասպարյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2018 թվականի թիվ ՍԴ/0342/02/18 վճռի դեմ՝ քաղաքացիական գործով ըստ հայցի Հերմինե Հարությունյանի ընդդեմ Ռուբեն Վարոսյանի, Էրիկ Գասպարյանի՝ համապարտությամբ 1870000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Պատասխանող Էրիկ Գասպարյանի վերջին հայտնի բնակության վայրը ք.Կապան, Բաղաբուրջ թաղ. տուն 48 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`