թիվ ԵԴ/0083/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
06.06.2019
Գործ թիվ ԵԴ/0083/02/18
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
երրորդ անձ <<Ջիէսէն-Ոսկեվազ>> ՍՊ ընկերության
/ք.Երևան, Մաշտոցի 31./
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Արդշինաբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Գագիկ Գրիգորյանի, Սուսաննա Մարգարյանի,երրորդ անձ <<Ջիէսէն-Ոսկեվազ>> ՍՊ ընկերության ` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես երրորդ անձ:
Քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականին` հուլիսի 30-ին, ժամը` 14:10-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան
Հասցե` ք․Երևան,Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 339596,112
Էլ. փոստ`