Թիվ ԵԴ/26603/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
06.06.2019
Թիվ ԵԴ/26603/02/18 քաղաքացիականգործով
դատական ծանուցագիր
պատասխանող` Վարդան Սուրիկի Գասպարյանին
ՀՀ, ք. Երևան, Ֆիզկուլտուրիկների 54
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Հայկի Հարությունյանի ընդդեմ Արտաշես Սուրիկի Գասպարյանի, Օֆելյա Հովհաննիսյանի, Վարդան Սուրիկի Գասպարյանի, Արամայիս Հրաչի Պախանյանի, Նինա Բաբկենի Ղազարյանի, Արթուր Ռաֆայելի Պախանյանի, Արման Ռաֆայելի Պախանյանի, Կարինե Հենրիկի Գասպարյանի, Ռուզաննա Հենրիկի Գասպարյանի, Սուսաննա Հենրիկի Մուրադյանի՝ անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ և պատասխանողին պատկանող 1/9 բաժնի վրա բռնագանձումը տարածելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստի օր է սահմանվել 2019 թվականի հունիսի 26-ին, ժամը 17:00-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 33-05-20), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:
Դատավորի օգնական Հ.Գևորգյան
Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 330520
Էլ. փոստ`